Իրավաբանական անձինք, ովքեր պատրաստվում են զբաղվել զենքի արտադրությամբ
Զենքի արտադրության լիցենզիա
Ի՞նչ է զենքի արտադրության լիցենզիան
Զենքի արտադրության լիցենզիան զենքի արտադրությամբ (զենքի հետազոտության, մշակման, փորձարկման, պատրաստման, գեղարվեստական հարդարման, նորոգման, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստման համար) զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:
Ինչպե՞ս դիմել
Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմնին կարող են հանձնվել ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով, առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ո՞րն է դիմումի հետագա ընթացքը
Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից սույն կարգի համաձայն փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիան կամ «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ մերժում է լիցենզիայի տրամադրումը:
Փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում
Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով։
Զենքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում