ՀՀ ռեզիդենտներ, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնություն է, որի նպատակն է լինել նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։
Բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը պետական աջակցության փորձնական ծրագիր է, որը իրականացվելու է 2026 թվականին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։
Ծրագրի նպատակն է՝
- խթանել արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանում,
- ապահովել նորարարների, հետազոտողների և կազմակերպությունների հասանելիությունը բարձր հզորության հաշվողական ռեսուրսներին,
- աջակցել գիտական, կրթական և տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը։
Ծրագրի շրջանակում հաշվողական ռեսուրսները տրամադրվում են Amazon Web Services (AWS) հարթակի միջոցով։
Կոնտակտային տվյալներ
Հեռ։ (010) 598109
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ aii@hti.am
5 րոպե
Հայտի ընդունման օրվանից սկսած` մինչև 3 ամիս
ՀՀ ռեզիդենտներ, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
5 րոպե
Հայտի ընդունման օրվանից սկսած` մինչև 3 ամիս