Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիա

Ի՞նչ է ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիան

Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիան է:

Ո՞վ կարող է դիմել

Կարող են դիմել արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները՝ համաձայն 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 19-Ն հրամանի:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործեք ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակ և շարունակեք ըստ նշված քայլերի՝ ընտրելով «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» բաժինը:

Ո՞րն է հետագա ընթացքը

Լիցենզիան տրամադրվում է.

Մերժվում է՝

  • համաձայն նույն հրամանի հավելվածի 16-րդ կետի:
Ո՞վ կարող է դիմել

Արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները

Հաշվեհամար

Միասնական գանձապետական հաշվեհամար՝ 900005003117