Փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը
Փոստային կապի գործունեության լիցենզիա
Ի՞նչ է փոստային կապի գործունեության լիցենզիան
Փոստային կապի գործունեության լիցենզիան փոստային կապի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, նաև՝ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:
Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը:
Լիցենզիային կից տրամադրվում են փոստային կապի ծառայությունների գործունեության և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրներ:
Ինչպե՞ս դիմել
Լրացրեք լիցենզավորման գործընթացի անհրաժեշտ փաստաթղթերի հետևյալ ձևանմուշները.
Լիցենզիա ստանալու համար լրացրեք հայտը, համաձայն N 1 ձևի:
Հայտերին կից ներկայացրեք՝
- հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
- փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար սպասարկման գրասենյակի (շինության) սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
- անհրաժեշտ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի (պայմանագիր) պատճենները.
- անձնագրի պատճենը (անհատ ձեռնարկատերեր)
Լրացված ձևանմուշները կարող եք ներկայացնել երեք տարբերակով.
Տարբերակ 1. e-gov.am հարթակի միջոցով.
- ընտրեք գործունեության տեսակը և բնագավառը, դիմումն ուղղեք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- ընտրեք «իրավաբանական անձ» դաշտը
- վավերացրեք էլեկտրոնային ստորագրությամբ (հայտը կընդունվի նաև էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում)
Տարբերակ 2. հանձնել առձեռն.
- ներկայացրեք լրացված և ստորագրված փաստաթղթերը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան բաժնի աշխատակցին (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)
Տարբերակ 3. ուղարկել փոստով՝
- ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3 հասցեին
Լիցենզավորված կազմակերպությունների ցանկ
Դիմումի պատասխանը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում
Փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը
Դիմումի պատասխանը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում