Պատմություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունը վերակազմավորվել է 2019 թ. մայիսի  8-ին:

2019 թ. հունիսի 1-ին հաստատվել է նախարարության Կանոնադրությունը, և նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:

Նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը հետևյալ ոլորտներում.

    • Ինովացիոն և բարձր տեխնոլոգիաներ
    • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն
    • Թվայնացում
    • Կիբեռանվտանգություն
    • Արհեստական բանականություն
    • Ամպային հաշվողական ծառայությունների ներդրում և զարգացում
    • Փոստ
    • Կապ
    • Լիցենզավորում
    • Տիեզերք
    • Ռազմարդյունաբերություն 

Նախարարության նպատակը, խնդիրները, գործառույթները, հիմնական և աջակցող մասնագիտական ստորաբաժանումները, կառավարումն ու ղեկավարումը սահմանում է Կանոնադրությունը: