Տեղեկությունների մատչելիություն և հրապարակայնության ապահովում
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկությունների ցանկ
1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայություններ.
2) բյուջե․
3) գրավոր հարցումների ձևեր և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումներ.
4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.
5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.
6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
7) հասարակական միջոցառումների ծրագրերը.
8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.
9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).
10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.
11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը.
12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
13) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները: