«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
❓ Հարց
Մինչև ե՞րբ է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը:
❗Պատասխան
2019 թվականի հունվարի 1-ից հետո օրենքով տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
❓ Հարց
Արդյո՞ք քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրերով աշխատակիցները ևս հավաստագրի գործողության ընթացքում ներառվում են աշխատակիցների 30 թիվը չգերազանցող պահանջի մեջ:
❗Պատասխան
Քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրերով աշխատակիցները նույնպես ներառվում են աշխատակիցների 30 թվի մեջ, սակայն այդ աշխատողների եկամտային հարկի հարկումը կատարվում է ընդհանուր կարգով (20%):
❓ Հարց
Եթե ընկերությունն ունի մի քանի բաժնետեր, ինչպե՞ս է լրացվում «Ձև 6»-ը:
❗Պատասխան
Բաժնետերերից յուրաքանչյուրի համար «Ձև 6»-ը լրացվում է առանձին հայտով:
❓Հարց
Բացի դիմում-հայտերի սահմանված 6 ձևանմուշներից և ուղեկցող նամակից՝ այլ փաստաթուղթ անհրաժե՞շտ է կցել, թե ոչ:
❗Պատասխան
Այո, պարտադիր պետք է ներկայացնել նաև պետական ռեգիստրում գրանցման քաղվածքը:
❓Հարց
Դիմում-հայտի «Ձև 1»-ում ինչպե՞ս սահմանել կազմակերպության գործունեությունը:
❗Պատասխան
Հավաստագրման հայտերի ներկայացման դեպքում «Ձև 1»-ում, որտեղ պահանջվում է լրացնել կազմակերպության գործունեությունը, անհրաժեշտ է լրացնել՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակները: