Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություն

Ստանալ աջակցություն աշխատանքային միգրանտների, նոր աշխատողների ներգրավման և աշխատողների վերապատրաստման համար

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝


    • աշխատանքային միգրանտների (օտարերկրացիներ) համար,
    • նոր աշխատողների ներգրավման համար,
    • աշխատողների վերապատրաստման համար։

Պետությունը տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով տրամադրում է աջակցություն աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով:


Աջակցության հնարավոր չափը
Տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով կտրամադրվի աջակցություն համապատասխան աշխատողների համար վճարված եկամտային հարկի հետևյալ չափերով՝ 


    • աշխատանքային միգրանտների դեպքում՝ 60%,
    • նոր աշխատողների դեպքում՝ 60%,
    • վերապատրաստումների դեպքում՝ 50%։

Կոնտակտային տվյալներ

Հեռ։  (010) 590079
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ benefits@hti.am

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր

Դիմելու տևողությունը՝

5 րոպե

Տրամադրման 
տևողությունը

Մինչև հաջորդ եռամսյակի 1-ին ամսվա վերջին օրը