Ռուբեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ CLDP պատվիրակությանը
ապրիլի 15, 2026
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ապրիլի 13-ին ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավարի տեղակալ Զմարակ Խանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարական առաջնահերթությունները և իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերը։ Նա նշել է, որ ոլորտի կայուն զարգացման համար կարևոր են ենթակառուցվածքների արդիականացումը, նորարարությունների խթանումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման և ներկրման ընթացակարգերի դյուրացմանը, ինչպես նաև տեղական ընկերությունների համար առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության ապահովման հարցերին: Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել տեխնոլոգիական տրանսֆերի միջազգային լավագույն փորձի ներդրման հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Քննարկվել են նաև կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները: