Ժամանակավոր թափուր

Մրցույթ՝ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-33.10-Մ2-3) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

մարտի 30, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝  24-33.10-Մ2-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1)     Իրականացնում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների, հայտարարությունները կազմակերպելու և անցկացնելու, մամուլի հաղորդագրություններ պատրաստելու և Նախարարության պաշտոնական կայքում ու ԶԼՄ-ներում հրապարակելու աշխատանքները

2)    Իրականացնում է Բաժնին տրամադրված իրավական ակտերի և դրանց նախագծերի հրապարակումը Նախարարության պաշտոնական կայքում, անհրաժեշտության դեպքում նաև՝ դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը,

3)    Իրականացնում է  նախարարության ծրագրերի և միջոցառումների հանրայնացման, պլանավորման և կազմակերպման աշխատանքները,

4)    Իրականացնում է մասնակցությունը նախարարի և Նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորման աշխատանքներին և նախարարությունում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների լուսաբանումը Նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներում,

5)    Իրականացնում է տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում տեսանյութերի և տեղեկագրերի պատրաստման աշխատանքները,

6)    Իրականացնում է դեպքում Նախարարության պաշտոնական կայքի հայերեն և օտար լեզուներով բովանդակության ապահովման աշխատանքները,

7)    Իրականացնում է հայկական և միջազգային  լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում նախարարությանը վերաբերող հրապարակումների մշտադիտարկումն ու արխիվացումը,

8)    Իրականացնում է Mulberry համակարգի միջոցով ԶԼՄ-ներից և ստացված հարցումների և առաջադրանքների համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և պատասխան գրությունների պատրաստման աշխատանքները,

9)    Իրականացնում է սոցիալական հարթակներում քաղաքացիներից ստացված հարցադրումների վերաբերյալ կատարվող ճշտումների և պատրաստվող պատասխանների աշխատանքները,

10)  իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է Նախարարությունում լրագրողների հավատարմագրման գործընթացը,

11)   իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի գործառույթներ,

12)  Իրականացնում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային միջոցառումների լուսաբանումը։

13)  Իրականացնում է նախարարության ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների, ծրագրերի և միջոցառումների լուսաբանումն ու հանրայնացումը ԶԼՄ-ներով։

14)  Հրապարակում է պարտադիր հրապարաման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն 1 անգամ, իսկ դրանու կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-րյա ժամկետում։

15)  Իրականացնում է տեղեկություն տալու կարգի մշակման և  հրապարակմանումը մշակելու կարգի աշխատանքները։

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·         բարձրագույն կրթություն,

·         գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·      Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության իրազեկման  կամ հասարակության հետ կապերի կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում կամ երեք տարվա աշխատանքային ստաժ:

 Աշխատավարձի չափը՝ 267072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:

Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 02.04.2026թ.

 Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,

Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝  Hr.mrcuyt@hti.am

Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

·         դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

·         անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

·         տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·         մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: