Թվայնացում

«Հանրային տեղեկությունների մասին» օրենք

մարտի 29, 2026

Սույն օրենքը կարգավորում է հանրությանը և յուրաքանչյուր անձի թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականություն իրականացնելու միջոցով արդյունավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, սահմանում հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովելու, ամպային տիրույթում տեղակայելու, այդ տեղեկությունների նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու եղանակները: