Ներքին մրցույթ` Նախարարության անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.5-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղացնելու համար

ապրիլի 13, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՏԱՆ  Անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր`

24-33.5-Մ3-1) ներքին մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 24-33.5-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 24-33.5-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող  ներքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 18-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 28-ին ՝ ժամը 10:30, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»  ձևաչափով: 

Հիմնական աշխատավարձը՝  221,312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու ՀՀ դրամ)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱՐԱՆԸ ԿԱԶՄՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմում, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143797/latest
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 792-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208107/latest
  • ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208296/latest
  • ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշում հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/180927/latest
  • ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշում,

https://www.arlis.am/hy/acts/217744/latest

  • ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի, N 1239-Ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/175734/latest

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին. (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr.mrcuyt@hti.am):